Սերգեյ Բեզռուկով պատրաստվում է հայր դառնալ. sergeybezrukov.ru

Ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովի ընտանիքում սպասվում են հաճելի նորություններ: Դերասանը պատրաստվում է հայր դառնալ: Հիշեցնենք, որ Ս. Բեզռուկովը նախորդ տարի  ամուսնալուծվել էր  դերասանուհի Իրինա Բեզռուկովայից, ում հետ ապրել է 10 տարուց ավելի, սակայն երեխա չեն ունեցել և նոր ընտանիք կազմել ռեժիսոր Աննա Մատիսոնի հետ: Այս մասին գրում է  sergeybezrukov.ru-ն:

Աղբյուրը տեղեկացնում է նաև, որ ամուսինները հունիսի 9-ին Սոչիում մասնակցելու են «Կինոտավր» փառատոնին, որի շրջանակում ցուցադրվելու է Մատիսոնի «Քեզանից հետո» կինոնկարը: Աղբյուրը մանրամասնում է, որ Բեզռուկովը նախապես է հայտնել կնոջ հղիության մասին, որպեսզի «Կինոտավրի» ժամանակ իրենց շուրջ ավելորդ իրարանցում չստեղծվի:

 

Նախկին կնոջ` Իրինա Բեզռուկովայի հետ

Ներկայիս կնոջ` Աննա Մատիսոնի հետ

Տարածել`
Share

You may also like...