Սեպտեմբերի 27-ին տեղի կունենա Դուդուկի մոսկովյան երկրորդ միջազգային փառատոնը

Սեպտեմբերի 27-ին ժամը 19:00-ին Մոսկվայի Էստրադայի թատրոնում տեղի կունենա Դուդուկի մոսկովյան երկրորդ միջազգային փառատոնը, որին կմասնակցեն աշխարհի լավագույն դուդուկահարները՝ դուդուկի առասպել, ՅՈՒՆԵՍԿՈ-ի չորս ոսկե շքանշանի և «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր Ջիվան Գասպարյանը, ինչպես նաև նրա թոռն ու գործի տաղանդավոր շարունակողը՝ Ջիվան Գասպարյան կրտսերը, Հայաստանի վաստակավոր արտիստներ Գեւորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, Գագիկ Մալխասյանը և Գեորգի Մինասովը՝  «Դուդուկներ» համույթի հետ, Հայաստանից երիտասարդ վիրտուոզ դուդակահարներ և այլք:

Փառատոնն ամենամյա է և եկող տարի կանցկացվի միանգամից երեք երկրում: Կազմակերպիչը DUDUKIST նախագիծն է Ռուսաստանում հայ երիտասարդների կոնգրեսի (КАМР) աջակցությամբ:

Փառատոնի տոմսեր կարելի է ձեռք բերել Մոսկվայի բոլոր դրամարկղներում և այս հեռախոսով. 8 (495) 959-04-56:

Տարածել`
Share

Tags

You may also like...