Սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառումների համար կառավարությունը տրամադրել է 22.5 մլն դրամ

Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 24-րդ  տարեդարձին նվիրված  տոնական միջոցառումների իրականացման համար կառավարությունը հատկացրել է 22,5 մլն դրամ:

NEWS.am-ին մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ Սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառումների շրջանակում նախարարության աջակցությամբ եւ «Ազդ» ընկերության նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի ռւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ջազ կայանումը Երռւանում» նախագծի համերգը:

Համերգին մասնակցում են Մարիամ Մերաբովան, Արմեն Մերաբովը, Մարգարիտա Պոզոյանը, Էդգար Հակոբյանը, Արծվիկը, Գայանե Զախարովան, Էդվարդ Քաչարյանը, Շուշան Պետրոսյանը,  Ալին Գոյան ռւ այլ երաժիշտ-կատարողներ: Համերգի ընթացքում կհնչեն ինչպես համաշխարհային հիթեր, այնպես էլ սիրված հեղինակային ստեղծագործություններ: Երեկոն կվարեն «Ջազ- կայանում» նախագծի հեղինակ Անժելիկա Ալֆյորովա-Հարությունյանը ռւ Արման Մարգարյանը:

Սեպտեմբերի 21-ին էլ ժամը 20:00-ին Ազատության հրապարակում կկայանա տոնական բացօթյա համերգ: Համերգին կմասնակցեն Արտո Թունջ­բո­յաջյանը ռւ «Armenian Navy Band» ավանգարդ ֆոլկ համույթը, «Ռեինկարնացիա»  երաժշտական խումբը, պարային համույթներ:

Տոնական համերգը կուղեկցվի հրավառությամբ ռւ պարահանդեսով:

Բացի այս երկու համերգներից՝ տոնական միջոցառումներ տեղի կունենան նաեւ Մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպություններում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սեպտեմբերի 21-ին նվիրված միջոցառումների համար կառավարությունը տրամադրել է 22.5 մլն դրամ”

Leave a Reply

Your email address will not be published.