Սեպտեմբերի 17-19-ը` «ջազատարափ Երևանում». միջազգային ջազ փառատոն, որը կլուսաբանի «Մեցցո TV-ին»

Սեպտեմբերի  17, 18,  19-ին   Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «ջազատարափ Երևանում» կարգախոսով  կանցկացվի՝ «Yerevan Jazz Fest 2015» փառատոնը, որը Հայաստանի պարագայում  առաջին անգամ կլուսաբանվի «Մեցցո TV»-ի կողմից:

Միջազգային փառատոնի կազմակերպիչներն են`  Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշն» ընկերությունը:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնած «Մեցցո Պրոդաքշն» ընկերության տնօրեն Անի Սաղոյանը ներկայացեց, թե ինչու է հղացել ջազի սիրահարների համար ջազային տոն կազմակերպելու գաղափարը: «Ջազ փառատոնը  ջազի  հայաստանյան, սիրահարների համար է  կազմակերպվում`  9 տարվա դադարից հետո, սակայն միջազգային մասշտաբի նման նախագիծ Հայաստանում դեռ չի եղել: Պահանջարկը շատ շատ է»,– ասաց փառատոնի համակազմակերպիչը:

Փառատոնում ներկայացված է  լինելու  6 երկիր, որոնց թվում ելույթներով հանդես կգան ջազային աշխարհահռչակ երաժիշտներ:

«Գլխավոր մասնակիցը` Ռիչարդ Բոնան` իր խմբով  հանդես կգա սեպտեմբերի 18-ին:   Փառատոնի բացման առաջին օրը հանդես կգան հայ երաժիշտները. Լևոն Մալխասյանը, Վահագն Հայրապետյանը, Արմեն Թութունջյանը, Կարեն Մամիկոնյանը,  Արցախի ջազ նվագախումբը, երկրորդ մասում` Սերգեյ Մանուկյանը` Մոսկվայից, Արթուր Սաթյանը` Լիբանանից, Լորեն Ռոբինը` Ֆրանսիայից, Սերգեյ Մանուկյանը՝ Ռուսաստանից, Նինո Կատամաձեն»,- ներկայացրեց  Անի Սաղոյանը:

Իսկ սեպտեմբերի 19-ին հանդես են գալու  Հայաստանի պետական ջազ նվագախումբը (գեղ. ղեկավար` Արմեն Հյուսնունց), ինչպես նաև`  Մարիամ և Արմեն Մերաբովները (Ռուսաստան), Էռնա Յուզբաշյանը (ԱՄՆ) և Հյուբերտ Թաբսը (Ավստրիա), որի բենդի կազմում Հայաստան են ժամանելու Էթյեն Ստեդվիկը, Լյուդվիգ Աֆոնսոն, Լի Գրինբլատն ու Ադամ Սթոլերը:

Անի Սաղոյանը նշեց, որ   ծրագիրը խիստ  տարբեր է լինելու: Հյուբերտ Թաբը ավելի շատ ներկայանալու է «սոուլ» ոճով:

Մրցանակաբաշխություն այս միջազգային փառատոնում նախատեսված չէ, ի տարբերություն ապրիլին մեկնարկող  «Ջունիոր Ջազ ֆեստ»-ի, որը   տարիքով ավելի երիտասարդ ու սկսնակ  երաժիշտների մասնակցությամբ է  անցկացվելու և միտված է երիտասարդ տաղանդների հայտնաբերմանը:

Նշենք, որ սա Հայաստանում   առաջին փառատոնն է , որը լուսաբանվելու է «Մեցցո TV»-ի կողմից:

Տարածել`
Share

You may also like...