Սեոն Ղի Բաքի «թռչող» դիզայնը

Կորեացի դիզայներ Սեոն Ղի Բաքը զարմանալի «թռչող» ստեղծագործությունների հեղինակ է: Իր աշխատանքները ստեղծելիս` Սեոնը առաջնորվել է բնական նյութեր օգտագործելու մտահղացմամբ:

«Ես միշտ էլ սիրել եմ բնությունը: Մանուկ հասակում ես շատ ժամանակ էի անցկացնում անտառում և բնական գեղեցկության մեջ իմ սիրելի տարրերն էին քամին, քարերը և ծառերը: Սկզբից իմ ստեղծագործությունների համար ես որոշել էի օգտագործել քարեր, սակայն դրանք ծանր տեսք էին հաղորդում և կոտրում էին իմ աշխատանքի թեթևությունը: Այդ ժամանակ ես որոշեցի օգտագործել փայտածուխ, որպես շատ ավելի թեթև և նուրբ էլեմենտ»:

Դիզայների աշխատանքները «ճախրում են» հատուկ չերևացող թելերի շնորհիվ, որոնք ամրացված են առաստաղից` իրարից մի քանի սանտիմետր հեռավորության վրա: Թելերի երկարության տարբերության շնորհիվ էլ կարգավորված է ամբողջական եռաչափ պատկերը:

անդրադարձը` Աննա Հովհաննիսյանի

  


Տարածել`
Share

You may also like...