Սելին Դիոնն իր նոր ալբոմի համար 4.000-ից ավելի երգ է ստացել

Աշխարհահռչակ կանադացի երգչուհի Սելին Դիոնն օգոստոս ամսին իր պաշտոնական կայքի միջոցով խնդրել էր թարմ երգեր ուղարկել թողարկվելիք ալբոմի համար։ Տաղանդաշատ երգչուհին նշել էր, որ երաժշտական ստեղծագործությունների ուղարկման վերջնաժամկետը հոկտեմբերի 5-ն է։

Ինչպես հայտնում է Al Arabiya-ն, 47-ամյա Դիոնի մենեջեր Ալդո Ջիանպաոլոն պատմել է, որ իրենք ստացել են 4.000-ից ավելի երգ, որոնցից պետք է ընտրեն լավագույնները, որպեսզի դրանք ներառվեն երգչուհու ֆրանսալեզու ալբոմում։

«Մենք, իհարկե, ակնկալում էինք, որ արձագանքը մեծ է լինելու, բայց նման «գրոհ» ոչ մի դեպքում չէինք սպասում»,-ասել է Ջիանպաոլոն։

Աղբյուրը մանրամասնում է, որ երգերն ուղարկվել են Ֆրանսիայից և մի շարք այլ ֆրանսախոս երկրներից։ Այժմ այդ ստեղծագործություններից պետք է ընտրվի 25 երգ։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Սելին Դիոնն իր նոր ալբոմի համար 4.000-ից ավելի երգ է ստացել”

Leave a Reply

Your email address will not be published.