Սելինջերի չհրատարակված կենսագրությունը վաճառվել է 4.000 դոլարով
Ամերիկացի գրող Ջերոմ Դևիդ Սելինջերի կենսագրությունը, որը նա արգելել էր հրատարակել, Նյու Յորքի աճուրդում վաճառվել է 4 հազ. դոլարով, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Swann auction galleries վաճառքի կազմակերպիչներին։
«Ջ. Դ. Սելինջեր. Կյանքը թղթի վրա» աշխատության հեղինակը բրիտանացի գրաքննադատ Իեն Համիլթոնն է: 1987թ. Սելինջերը դատարանի միջոցով արգելել էր գրքի հրատարակումն այն հիմնավորմամբ, որ այնտեղ մեջբերվում են իր անտիպ նամակները: Այն հանվել էր տպագրությունից և վերաշարադրվել: 1988թ. հրատարակված նոր տարբերակը կոչվում էր «Սելինջերին փնտրելիս»: Համիլթոնը մահացել էր 2001թ.,
Սելինջերի կենսագրությունը, չնայած իր պատմական արժեքին, այդպես էլ չի դարձել ամենաթանկ հրատարակությունը տվյալ աճուրդում։ Այդ «տիտղոսին» արժանացել է 1934-ին հրատարակված Ռեքս Ստաուտի «Fer-de-lance» վեպը. այն վաճառվել է 21.500 դոլարով։
Նշենք, որ կյանքի վերջին տարիներին Սելինջերը մեկուսացած ապրում էր Նյու Հեմփշիրի իր տանը: 1965թ.-ից հետո նա դադարել էր տպագրել իր նոր ստեղծագործությունները` նախընտրելով դրանք գրել «իր համար»: Նրա հրատարակված վերջին աշխատանքը պատմվածք է` «Հեմփվորթի 1924թ. 16-րդ օրը»:
Հիշեցնենք, որ գրողը վախճանվել էր 2010թ. հունվարի 27-ին` 92 տարեկան հասակում:
անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի
- Previous Հայտարարվել են ԱՄՆ-ի Գրքի ազգային մրցանակի հաղթողները
- Next Սիդնեյի «Norths» դահլիճում` ՀՀ անկախության 22-ամյակին նվիրված համերգ