Սելինջերի չհրապարակված պատմվածքները հասանելի են համացանցում

Ամերիկացի գրող Ջ. Դ. Սելինջերի՝ նախկինում չհրապարակված երեք պատմվածքներ հայտնվել են համացանցում, գրում է The Verge-ին:

«Բոուլինգի գնդերի օվկիանոսը», «Հոբելյարը» և «Սեռեր» պատմվածքները համացանցում տեղադրվել են PDF ձևաչափով։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ «Երեք պատմություններ» գիրքը, որտեղ դրանք տպագրվել էին, eBay-ում գնել է Լոնդոնի մի բնակիչ: Չնայած նրան, որ գիրքն ունի գծակոդ և ISBN համար՝ գծակոդի և համարի տվյալները ոչ մի տեղ գրանցված չեն:

Ինչպես հրատարակությանը հայտնել է Սելինջերի մասնագետ Քենեթ Սլավենսկին, այդ պատմվածքներն իսկապես պատկանում են Սելինջերին և համատասխանում են նրա մոտ եղած ձեռագրերի կրկնօրինակներին: Սակայն, համաձայն հեղինակի ցանկության, դրանք պետք է տպագրվեին 2051 թվականից ոչ շուտ:

Նշենք, որ Ջ. Դ. Սելինջերը իր կյանքի վերջին տարիներին վարում էր ինքնամփոփ կյանք և 1980 թվականից սկսած մինչև իր մահը՝ 2010թ.-ը, ոչ մի հարցազրույց չի ունեցել: Համաձայն նրա կտակի՝ նրա կենդանության օրոք չհրապարակված ստեղծագործություններից առաջինները պետք է տպագրվեն ոչ շուտ, քան 2015 թվականը:

անդրադարձը՝ Անահիտ Ծատուրյանի

Տարածել`
Share

You may also like...