Սելենա Գոմեսը` Louis Vuitton-ի նոր գովազդային արշավում (լուսանկարներ).Instagram

Ամերիկյան հայտնի փոփ երգչուհի, դերասանուհի Սելենա Գոմեսը, ով Louis Vuitton նորաձևության տան աստղային երկրպագուներից է ու բաց չի թողնում գրեթե ոչ մի ցուցադրություն, նկարահանվել է բրենդի նոր գովազդային արշավում:
Ինչպես նշում է Tert.am` հղում անելով Tatler-ին, սևահեր գեղեցկուհին նորաձևության տան գլխավոր կրեատիվ դիզայներ Նիկոլյա Ժեսկյերի առաջարկով պաշտոնապես դարձել է Louis Vuitton-ի գովազդային դեմքը:
Նշվում է, որ ֆոտոսեսիայի առաջին լուսանկարները Գոմեսը հրապարակել է Instagram-ի իր էջում, ինչից հետո նրա երկրպագուների 70 միլիոնանոց բանակը սկսել է քննարկել, թե արդյոք երգչուհուն սազում է ռուսական ոճով «ուշանկա» գլխարկը:
- Previous «Մենք դա բացթողում էինք համարում». Մերի ներսիսյանի զրույցը BRAVO.am
- Next «Արի տուն» ծրագրի 2-րդ փուլի մեկնարկը