«Սա մեր պապերի` իրենց քրիստոնյա հարևանների հետ ապրած կյանքի վերջին հիշողությունն է և վերացման եզրին է».

 

Թուրքական լրատվամիջոները հաղորդում են, որ  Թուրքիայի Մարդին քաղաքում 200 տարվա պատմություն ունեցող հայկական եկեղեցին օգտագործվում է որպես ավտոկայանատեղի:
Բացի այդ, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին ասորական եկեղեցու անվան տակ գրանցված է Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում: Ցեղասպանությանը հաջորդած շրջանում մի քանի տարի եկեղեցու տարածքն օգտագործվել է նաև որպես ալյուրի արտադրամաս, ինչից հետո մատնվել է անտերության:

Ավտոկայանատեղիի սեփականատեր Չոշքուն Դուրանը դեռևս անցյալ տարի հայտնել է, որ  եկեղեցու տարածքում ցանկանում է հյուրանոց կառուցել, որի համր իշխանությունների կողմից ձեռք է բերել համապատասխան թույլտվությունը:

«Սա մեր պապերի` իրենց քրիստոնյա հարևանների հետ ապրած կյանքի վերջին հիշողությունն է և վերացման եզրին է»,- «Էվրենսելի» թղթակցի հետ զրույցում իր բողոքն է արտահայտել Խարբերդի բնակիչներից մեկը:

Նշենք, որ մինչ ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ: Խարբերդի գլխավոր տեսարժան վայր համարվում է հին բերդը: Այն ժամանակին կառուցվել է հայերի կողմից և հենց այստեղից էլ ծագել է գավառի անունը՝ Խար-բերդ: Գավառի կենտրոնը՝ Էլյազըղ քաղաքը, որի անունով այսօր կոչվում է նաև ամբողջ գավառը, կառուցվել է ավելի ուշ:


Ներկայում քաղաքը բաժանվում է երկու մասի՝ հին ու նոր:
Հին քաղաքը, որի մեջ մտնում է նաև պատմական բերդը, կոչվում է Հարփութ: Դա շրջանի քրդական անունն է, որը, ինչպես երևում է, Խարբերդ անվան աղավաղված տարբերակն է:

Իսկ հին հայկական անունն այսօր ամբողջովին դուրս է մղված և չի հիշատակվում առհասարակ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed