Սանկտ Պետերբուրգում կկանգնեցվի Վիկտոր Ցոյի արձանը

Սանկտ Պետերբուրգի Կիրովի թաղամասում կտեղադրվի երաժիշտ, «Կինո» խմբի առաջատար Վիկտոր Ցոյի արձանը։

Քաղաքային կառավարության համապատասխան որոշումը ստորագրել է Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, գրում է РИА Новости-ն։

Արձանի տեղադրման գաղափարը քննարկվում էր արդեն մի քանի տարի: Դրա ստեղծման նախաձեռնողը «Վիկտոր Ցոյի հիշատակի» հիմնադրամն է, որը կներկայացնի նաև նախագծի ֆինանսավորումը։

Արձանի հեղինակը քանդակագործ Մատվեյ Մակուշկինն է: Հեղինակների մտահղացման համաձայն՝ 2,8 մետր բարձրությամբ բրոնզե արձանը կտեղադրվի 1,1 մետր գրանիտե պատվանդանի վրա։

Հաղորդվում է, որ արձանը կարող է բացվել 2016 թվականի ամռանը։

Տարածել`
Share

You may also like...