Սայաթ Նովա. Հայերեն խաղեր

Շատ սիրուն ես, շախաթայի* ասողին չես խարանի.
Միայն թե գցես սիրո մեջ, ետ կերթաս` շահ չես անի:

Սերն ա՛յնպիսի կրակ ունի` ո՛չ կվառվի, ո՛չ կերթա.
Թեկուզեւ ընկնեմ ծովի մեջ` հովնալու ճար չես անի:

Բա աշուղը ո՞նց դիմանա էդ քո տված կայծակին.
Դու ինքնակալ թագավոր ես` սակարկություն չես անի:

Թե՛ որ սարերին հանդիպես, կհալես մոմի նման.
Թե՛ որ քաղաք տեղ հանդիպես, կքանդես` շեն չես անի:

Վստահություն բնավ չունի շախաթայի չասողը.
Ա՛յդպիսինին, Սա՛յաթ-Նովա, շատ ապավեն չես անի:

 

Նյութի ամբողջական բնագիրը և ձայնագրությունը կարող եք դիտել  sayat-nova.am կայքում

 

Տարածել`
Share

You may also like...