Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոն»-ը կանցկացվի

«Վիրահայերի Միությունը» Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի Մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ կազմակերպում է  աշուղ Սայաթ-Նովային նվիրված ավանդական «Վարդատոնը»:

Համերգային ծրագրին կմասնակցեն ՀՀ հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը, գեղարվեստական ղեկավար՝ ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Թովմաս Պողոսյան,  Թբիլիսիի «Ջեյրան», «Վանք», «Անի» և «Մուշ» պարային համույթները, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի թատերական խումբը:

Նշենք, որ «Վարդատոն-2017»-ը կանցկացվի մայիսի 28-ին Թբիլիսիում:

Վարդատոնն առաջին անգամ տոնել են 1914-ին,  Թբիլիսիում Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ: Ավանդաբար ամեն տարի Թբիլիսիում մայիս ամսվա վերջին կիրակին նշվում է որպես Սայաթ-Նովայի հիշատակի օր՝ «Վարդատոն»:

Աղբյուրը` aliq.ge

Տարածել`
Share

You may also like...