Սամվել Կարապետյանը՝ Բինգյոլում հայկական եկեղեցու վերակառուցելու մասին

Ընդհանուր առմամբ լավ է, որ քանդելու տեղը վերականգնում են, եթե անգամ սխալներով վերականգնեն։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով՝Բինգյոլի նահանգապետարանի կողմից տարածված գրավոր հաղորդագրությանը, որտեղ նշված է, թե Չանաքչի գյուղում գտնվող եկեղեցին վերակառուցվելու է Էրզրումի մշակութային արժեքների պահպանության շրջանային կառույցի որոշմամբ։

Ըստ նրա՝ պատճառն էական չէ, թե ինչից դրդված են որոշում վերականգնել, այլ կարևորը արդյունքն է։ «11-րդ դարից սովոր ենք, որ թուրքը պետք է քանդի և 1000 տարի անց թուրքը ոչ թե քանդում է, այլ վերականգնում է»,- ասաց նա։

Սամվել Կարապետյանը նշեց, որ լավ կլիներ, եթե հայ ճարտարապետներին վերականգնման գործընթացին մասնակից դարձնեին, որովհետև իրենք չեն ստեղծել, իրենց մշակույթը չէ, իրենք հայկական հուշարձանները վերականգնելու փորձառություն չունեն, սակայն եթե նույնիսկ այդ ամենը չի արվում, վերականգնելը դրական է։

Նա ասաց, որ Թուրքիայում կան տեղեր, որտեղ չի թաքցվում, որ հուշարձանը կամ եկեղեցին հայկական է, սակայն հիմնականում թաքցնում են։ «Շատ քիչ բան է մնացել, մնացածն էլ մեծ մասամբ վերանորոգման կարոտ են»,- ասաց նա։

աղբյուրը՝ tert.am

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Սամվել Կարապետյանը՝ Բինգյոլում հայկական եկեղեցու վերակառուցելու մասին”

Leave a Reply

Your email address will not be published.