Սահմանադրական բարեփոխումներով ամրագրվել է հայ ազգի հայրենադարձության և պահպանման խնդիրը

Իսլամացած հայերն արդեն չեն վախենում խոսել իրենց մասին։ Հայաստան–սփյուռք 6-րդ համաժողովի ժամանակ ասաց ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ընդունված է համարել, որ արտասահմանում 7 մլն հայ է ապրում, սակայն նրանց թվին պետք է գումարել 2 մլն իսլամացած հայերին, որոնք արդեն չեն վախենում ասել, թե ով ենք իրենք։ Հայերն ապրում են աշխարհի 118 երկրներում։ Երկրի սահմաններից դուրս կա 30 հազար հայկական կազմակերպություն, 38 համահայկական, 712 եկեղեցի, 1004 դպրոց, 34 թանգարան, 103 հայագիտական կենտրոն, 637 մշակութային կենտրոն։ Այս մասին գրում է news.am-ը:

«Իսկ սահմանադրական բարեփոխումներով ամրագրվել է հայ ազգի հայրենադարձության և պահպանման խնդիրը։ Իսկ նրանք, ովքեր արտասահմանում են ապրում, պետք է իրենց երկրների օրինավոր քաղաքացիներ լինեն, որպեսզի հայ ազգի նկատմամբ հարգանք ներշնչեն և միաժամանակ պահպանեն իրենց լեզուն, ավանդույթներն ու հայկական ընտանիքը»,– ասել է Հակոբյանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-20 տեղի ունեցավ Հայաստան–սփյուռք 6-րդ համաժողովը:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed