Սախալինում կայանալիք «Աշխարհի ծայրը» միջազգային կինոփառատոնին մասնակցեցին նաև հայերը

.aravot.am-ը գրում է՝

Սախալինում այս օրերին ընթանում է սեպտեմբերի 9-ից մեկնարկած «Աշխարհի ծայրը» խորագրով 6-րդ միջազգային կինոփառատոնը: Փառատոնի նախագահն է ՌԴ վաստակավոր արտիստ Ալլա Սուրիկովան, ժյուրիի նախագահը` հանրահայտ լեհ ռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին: Ժյուրիի կազմը եւս ներկայացուցչական է` Մակիկո Վատանաբե, Իզաբել Շտեվեր, Ալեքսանդր Կոտտ, Իրակլի Կվիրիկաձե եւ Յան Յույցզին:

Մրցութային ծրագրում 15 ֆիլմ է ներկայացված` 15 երկրից:

Փառատոնի հատուկ ծրագրում ներառված են նաեւ ճանաչված կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր- նախագահ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ հավերժ վերադարձ» շարքի վերջին երկու ֆիլմերը` «Հայկ. փախուստ» եւ «Փակուղի»: «Աշխարհի ծայրը» փառատոնի հյուրերի թվում է կինոքննադատ, «Ոսկե ծիրան» երեւանյան միջազգային կինոփառատոնի ծրագրերի համակարգող Րաֆֆի Մովսիսյանը: Փառատոնի հանդիսավոր փակումը կկայանա սեպտեմբերի 17-ին:

Հեղինակ՝ Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները` sakhalinfilmfestival.ru կայքից

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed