Ռուսաստանում Թուրքիայի հետ պատերազմի մասին ֆիլմ կնկարահանվի, գլխավոր դերում՝ Դմիտրի Խառատյան

Ռուսաստանցի հանրահայտ ռեժիսոր Սվետլանա Դրուժինինան կշարունակի իր հայտնի «Գարդեմարիններ» ֆիլմաշարի նկարահանումները:

«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ գլխավոր դերում դարձյալ Դմիտրի Խառատյանն է: Սպասվում է նաև Քրիստինա Օրբակայտեի, Դիմա Բիլանի մասնակցությունը:Սցենարը պատրաստ է, հայտնի է, որ նկարահանումներն անցնելու են հիմնականում Ղրիմում:

Սերիալի նոր սեզոնում, սակայն, գործողությունները կծավալվեն 1787-1791  թթ. ռուս-թուրքական պատերազմի ֆոնին, որի ժամանակ թուրքերը ցանկանում էին վերադարձնել Ռուսաստանին անցած Ղրիմը:

Հիշեցնենք, որ «Գարդեմարինների» նախորդ երեք մասերը թողարկվել էին  1988-ին,  1991-ին, 1992-ին:

Տարածել`
Share

You may also like...