Ռուսաստանյան հեռուստաալիքները կնշեն Ֆրունզիկի հոբելյանը

Հուլիսի  4-ին լրանում է թատրոնի ու կինոյի սիրված դերասան Ֆրունզե Մկրտչյանի ծննդյան 85-ամյակը, գրում է «Ռոսսիյսկայա գազետա»-ն և հայտնում, որ ռուսաստանյան ԶԼՄ-ները նշելու են այդ հոբելյանը:

Մասնավորապես հայտնի է, որ России К հեռուստաալիքը այդ օրը ցուցադրելու է «Մեր մանկության տանգո» մելոդրամը, ինչպես նաև` «Ֆրունզե Մկրտչյան. վերջին ծաղրածուի տխուր պատմությունը» վերնագրով վավերագրական ֆիլմը:

Ֆիլմում Մկրտչյանի ողբերգական ճակատագրի մասին են հիշում գործընկերները և ընկերները, հարազատները, այդ թվում` Ալլա Սուրիկովան, Գեորգի Դանելիան, Ալբերտ Մկրտչյանը:

Աղբյուրը նշում է, որ Մհեր Մկրտչյանին մոտիկից ճանաչած մարդիկ վստահ են, որ նրա տաղանդի ողջ ուժը հասկանալու համար հարկավոր է նրան տեսած լինել թատրոնում: Այս առիթով մեջբերվում է Սոս Սարգսյանը, ով հիշում է, թե ինչպես է Մկրտչյանը փոթորկի պես ներխուժել թատրոն, միանգամից մեծ դերեր ստացել և սիրվել:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռուսաստանյան հեռուստաալիքները կնշեն Ֆրունզիկի հոբելյանը”

Leave a Reply

Your email address will not be published.