Ռուսաստանի ոստիկանությունը հայտնաբերել է Այվազովսկու և Պոլենովի գողացված կտավները

Կալուգայի 2 բնակիչներ ձերբակալվել են Տարուսա քաղաքի պատկերասրահից գողություն անելու կասկածանքով, նրանցից առգրավվել են գողացված կտավներ, հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ելենա Ալեքսեևան։

Հաղորդվում է, որ հուլիսի 9-ի առավոտյան Կալուգայի մարզի Տարուսա քաղաքում անհայտ անձինք դիմակներով ներխուժել են պատկերասրահ։ Ատրճանակի նման առարկայով սպառնացել են տնօրենին և արվեստագետին, այնուհետև կապել են նրանց և գողացել Հովհաննես Այվազովսկու «Ծովը Կապրի կղզու մոտ», Վասիլի Պոլենովի «Երուսաղեմցի հրեայի գլուխը» և անհայտ նկարչի կտավները։

Հասցված վնասը գնահատվում է ավելի քան 7.5 մլն ռուբլի, գրում է РИА Новости-ն։

«Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձերբակալվել են 31-ամյա և 33-ամյա տղամարդիկ՝ Կալուգա քաղաքի բնակիչներ։ Նրանցից մեկը նախկինում դատապարտված է եղել։ Նրանցից առգրավվել են Այվազովսկու և Պոլենովի կտավները»,- նշել է ոստիկանության ներկայացուցիչը՝ հայտնելով, որ 3-րդ կտավը հայտնաբերվել է քաղաքի գրավատներից մեկում։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ռուսաստանի ոստիկանությունը հայտնաբերել է Այվազովսկու և Պոլենովի գողացված կտավները”

Leave a Reply

Your email address will not be published.