Ռուսական ԱՍՏ-ը կհրատարակի Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունը

Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին» բեսթսելլերի շարունակությունը՝ «Գնա պահակ դիր» վեպը, լույս կտեսնի նաեւ ռուսական ԱՍՏ հրատարակչությունում։ Այս մասին հայտնում են հրատարակչության մամուլի ծառայությունից։

Նոր վեպի վաճառքը ԱՄՆ-ում եւ Կանադայում կսկսվի 2015թ. հուլիսի 14-ին։ Առաջին տպաքանակը կկազմի 2 մլն նմուշ։ Ռուսերեն թարգմանությունը հասանելի կդառնա սեպտեմբերին։

Այս գիրքը Լին գրել է դեռ նախքան «Սպանել ծաղրասարյակին» բեսթսելլերը։ «Այստեղ խոսքը Սքաութի մեծացած հերոսուհու մասին է։ Իմ խմբագիրը հիացած էր նրա մանկության մասին պատմություններով եւ համոզեց ինձ վեպ գրել, որը ես կոչեցի «Սպանել ծաղրասարյակին»,- ասում է Լին։

Նոր վեպում գործում են նույն հերոսները, պարզապես նրանք արդեն ավելի հասուն տարիքում են։

Տարածել`
Share

Tags

You may also like...

0 thoughts on “Ռուսական ԱՍՏ-ը կհրատարակի Հարփեր Լիի «Սպանել ծաղրասարյակին» վեպի շարունակությունը”

Leave a Reply

Your email address will not be published.