Ռումինիայում տեղի են ունեցել հայկական մշակութային միջոցառումներ

artsakhpress.am-ը գրում է՝

 

Ռումինիայի Տուլչա քաղաքում հուլիսի 30-ին  Էթնիկ ֆիլմերի փառատոնի շրջանակում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ և աջակցությամբ տեղի ունեցան հայկական մշակությաին միջոցառումներ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Միջոցառումների բացման խոսքով հանդես եկավ Տուլչայի նահանգային խորհրդի խորհրդական, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը:

Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանի հանդիպումները Տուլչայի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Էթնիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում  ցուցադրվեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, իսկ համերգային ծրագրում ելույթ ունեցավ Գերլա (նախկին Արմենուպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարի անսամբլը: Նույն օրը Տուլչայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կոնստանցայի հոգևոր հովիվ Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմի մատուցվեց պատարագ:

Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյանԴոբրոջա շրջանում: Տուլչա նահանգն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Տավուշի մարզի հետ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed