Ռումինիայի Թըրգու Մուրեշ քաղաքում հյուրընկալել են «Հայկական մշակույթի օրերը»

Տրանսիլվանիայի Թըրգու Մուրեշ քաղաքում հոկտեմբերի 15-16-ն անցկացվել են Հայկական մշակույթի օրեր։

Միջոցառումը կազմակերպել էր տեղի Հունգարահայոց միությունը` Ռումինիայում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Ծրագրի շրջանակում ներառնված էին գիտաժողով, պատմական Հայաստանի քարտեզների ցուցահանդես, գեղարվեստական ծրագիր, պատանիների ճանաչողական մրցույթ և ժողովրդական արվեստի վարպետների գործերի ցուցահանդես-վաճառք:

Այս մասինտեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Հոկտեմբերի 15-ի առավոտյան Թըրգու Մուրեշի մշակույթի պալատում տեղի ունեցած գիտաժողովին զեկույցներ ներկայացվեցին նշանավոր հայերի՝ Տրանսիլվանիայում և 19-20-րդ դարերի Հունգարիայում ունեցած դերի մասին: Գիտաժողովը բացեց Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը:

«Հայապահպանությունը Ռումինիայում դրված է ինստիտուցիոնալ հիմքի վրա, քանի որՌումինիայի կառավարությունը ֆինանսավորում է Ռումինիայի Հայոց միությանգործունեությունը, որի ներքո գործում են մշակույթի տներ, թանգարաններ,գրադարաններ, խմբագրություն, հրատարակչություն, տպարան, մեկօրյա դպրոց:Կառավարությունը հոգում է նաև հայկական վանքերի և եկեղեցիների նորոգման ևպահպանության ծախսերի մի մասը: Կլուժի համալսարանում հիմնվել է Հայագիտությանինստիտուտ, Բուխարեստի համալսարանում դասավանդվում է հայերեն, հրատարակվելեն արևմտահայերենի և արևելահայերենի դասագրքեր: Տարեկան տասնյակ գրքեր ևուսումնասիրություններ են հրատարակում հայերի և հայոց պատմամշակութայինժառանգության վերաբերյալ, ռումինական հեռուստառադիոն և մամուլը, թատրոնները ևհամերգասրահները հաճախակի են անդրադառնում հայկական թեմաներին: Հայաստանիկառավարությունը ևս անմասն չի մնում Ռումինիայում հայապահպանության գործում:ՀՀ արտաքին գործերի, սփյուռքի, մշակույթի, կրթության, ինչպես նաև տարածքայինկառավարման նախարարություններն ակտիվորեն ներգրավված են զանազան ծրագրերիմեջ»,-  իր խոսքում ընդգծեց ՀՀ դեսպանը: ՀՀ ներկայացուցիչը միաժամանակ առանձնահատուկ կարևորեց երկու երկրների միջև ապակենտրոնացված համագործակցությունը և դրա դերակատարությունը նաև տեղական հայկական կյանքի, հայկական ժառանգության նկատմամբ խնամքի խրախուսման տեսակետից:

Դեսպան Գասպարյանը բարձր գնահատեց հայապահպանության ուղղությամբ ռումինահայ համայնքի, մասնավորապես տրանսիլվանահայերի ջանքերը, որոնք, մասնավորապես, ուղղված են երիտասարդության ներգրավմանը:

Այդ առիթով Հայաստանի դեսպանը ՀՀ սփյուռքի նախարարության շնորհակալագրեր հանձնեց Թըրգու Մուրեշի Հունգարահայոց միության նախագահ Աթիլա Պուշկաշին, ինչպես նաև Գեորգենի Հունգարահայոց միության նախագահ Լասլո Կուլչարին և վարչության անդամ Գյուլա Բուշլիգին:

Այնուհետև Տրանսիլվանիայի տարբեր քաղաքներից և Բուդապեշտից ժամանած զեկուցողներ հանդես եկան Տրանսիլվանիայի հայ կաթոլիկ ընտանիքներից սերող նշանավոր օպերային երգչուհի Կոռնելիա Հոլոշիի (1827-1890), դաշնակահար Գյուլա Շյոնհերի (1864-1908), 1928թ. Ամստերդամի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր Լայոշ Կերեստեսի (1900-1978), նշանավոր հոգևորական Յոակիմ Գյորոգի և 1956թ. հունգարական ապստամբության հերոս Գերգեյ Պոնգրացի (1932-2005) մասին զեկույցներով:

Գիտաժողովից հետո Մշակույթի պալատում հայկական դուդուկի մասին զեկույցով և Կոմիտասի ու հայկական մեղեդիների կատարումով հանդես եկավ Թըրգու Մուրեշի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի անդամ Դոմոկոշ Օսը: Հայկական պարային տարրեր ներկայացրեց «Անդրաշ Լորանտ» պարախումբը:

Երեկոյան Թըրգու Մուրեշի միջնադարյան ամրոցի Նահանգային թանգարանում բացվեց Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, որտեղ բացման խոսքով հանդես եկավ դեսպան Գասպարյանը, իսկ բուն ցուցահանդեսը ներկայացրեց քարտեզագետ, Կլուժի Բաբեշ-Բոյայ համալսարանի դասախոս դր Սոմբոր Բարտոշ-Էլեկեշը: Թանգարանում ամփոփվեցին նաև Տրանսիլվանիայի հայ երիտասարդության ճանաչողական մրցույթի արդյունքները և հաղթողներին հանձնվեցին մրցանակներ:

Հաջորդ օրը Թըրգու Մուրեշի կենտրոնական հրապարակներից մեկում տեղի ունեցավ հայկական թեմաներով` ռումինաբնակ վարպետների փայտաքանդակների, կերամիկայի և կաշվե իրերի ցուցահանդես-վաճառք:

Թըրգու Մուրեշի Հայկական մշակույթի օրերին ներկա էին տեղի պետական, քաղաքական և հոգևոր շրջանակների ներկայացուցիչներ, հարյուրավոր հյուրեր, որոնց մեջ Հունգարիայի խորհրդարանում հունգարահայոց ներկայացուցիչ Թամաշ Թուրգյանը և Միերկուրեա Չուկում Հունգարիայի գլխավոր հյուպատոս Զոլտան Շանդորը: Միջոցառումները լայնորեն լուսաբանվեցին տեղական մամուլում:

Հայկական մշակույթի օրերի շրջանակում դեսպան Գասպարյանն այցելեց Թըրգու Մուրեշի կաթոլիկ եկեղեցի և կաթոլիկ գերեզմանատուն, որտեղ եկեղեցու խորանում և ապակենկարներին պատկերված են Սբ Գրիգոր Լուսավորչի կողմից Հայոց Տրդատ թագավորի մկրտության տեսարաններ, իսկ եկեղեցու նկուղներում և գերեզմանատանն ամփոփված են Տրանսիլվանիայի նշանավոր հայերի աճյուններ և տոհմիկ դամբարաններ»:

 

 

Տեղեկացնում են ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed