Ռուդիկ Գևորգյանի «Սպիտակ ոսկու հավերժացումը» գիրքը գտավ իր ընթերցողին
Մայիսի 8-ին Սյունիքի մարզային գրադարանի սպասարկման բաժինը մարդաշատ էր. Ռուդիկ Գևորգյանի «Սպիտակ ոսկու հավերժացումը»գրքի շնորհանդես միջոցառումը նվիրված էր Ավանի աղի կոմբինատը գործարկող, երկարամյա տնօրեն, գիտնական Շահեն Առաքելի Մինասյանի ծննդյան 80-ամյակին: Միջոցառմանը ներկա էին մերձավորի որդին, քույրը, հարազատներ, համագյուղացիներ, աշխատանքային ընկերներ, մոտիկից ճանաչողներ, գրադարանավարներ, գրադարանի ակտիվ ընթերցողներ մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատողներ: Էկրանի վրա տեսաշարով ներկայացվեց Շահեն Մինասյանի կյանքն ու գործունեությունը:
Միջոցառումը բացեց գրադարանի տնօրեն Սուսաննա Շմավոնի Մինասյանը:
Գիրքը համառոտ ներկայացրեց աշխատանքային երկարամյա ընկեր Գեորգի Խուրշուդյան – Հասրաթյանը:
Հարակից ելույթ ունեցավ գրքի հեղինակ Ռուդիկ Գևորգյանը:
Հուշերով ներկայացան համագյուղացի Հրանտ Հարությունյանը, «Զորավիգ» թերթի խմբագիր, իրավաբան Պուշկին Սերոբյանը, քրոջ ամուսին` Սպարտակ Մանուչարյանը, Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը, Կապան քաղաքի բնակիչներ Նինա Դանիելյանը, Ռիմա Մարգարյանը, Կառլեն Թադևոսյանը և ուրիշներ: Իսկ եղբոր թոռ Վարսինե Ավանեսյանը ասմունքեց Շահեն Մինասյանին նվիրված ստեղծագործություններից:
Ելույթ ունեցողները դրվատանքի խոսքեր ասացին տնօրեն մարդու , գիտնականի, հարազատի բարեմասնությունների մասին, իսկական հայ ղեկավարի, որը միաժամանակ մտածում էր աշխատողի ապրելակերպի մասին: Առաջարկություններ եղան Աղի հանքի հիմնադրի Շահեն Մինասյանի անվամբ անվանակոչել Աղի հանքը, փողոց, կանգնեցվի կիսանդրին, կառուցվի հուշաղբյուր:
- Previous Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ծագումով հրեա, արգենտինաբնակ գրող Սուլիմ Գրանովսկիի «Լռեցված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը
- Next Բուենոս Այրեսում տեղի է ունեցել ծագումով հրեա, արգենտինաբնակ գրող Սուլիմ Գրանովսկիի «Լռեցված ցեղասպանություն» գրքի շնորհանդեսը