Ռոբերտ դե Նիրոն կնկարահնավի հեռուստատեսային նովելում

CANNES, FRANCE - MAY 11: Jury President Robert De Niro onstage during the Jury press conference at the Palais des Festivals on May 11, 2011 in Cannes, France. (Photo by Francois Durand/Getty Images) *** Local Caption *** Robert De Niro;

tert.am-ը գրում է՝

Դերասաններ Ջուլիանա Մուրը և Ռոբերտ դե Նիրոն կնկարահանվեն հեռուստասերիալում, որի ռեժիսորն է Դևիդ Օ. Ռասելը, գրում է The Hollywood Reporter-ը:

Նախագծի մանրամասները գաղտնի են պահվում: Անհայտ է նաև, որ ալիքի եթերում կարող է ցուցադրվել սերիալը: Ռասելի կողմից մեկնաբանություններ չեն հնչել դեռ:

Ռեժիսորը հայտնի է այնպիսի ֆիլմերից, ինչպիսիք են՝ «Իմ ընկերը խելագար է», «Խաբեբայություն ամերիկյան ձևով», «Ջոյ»: Նա նախկինում արդեն համագործակցել է դե Նիրոյի հետ, ով առաջադրված է եղել «Օսկար» մրցանակի «Իմ ընկերը խելագար է» ֆիլմում կատարած դերի համար:

Ինչ վերաբերում է Մուրին, ապա նրա վերջին հեռուստանախագծերից է «Խաղը փոխվել է» ֆիլմը, որում կատարած դերի համար դերասանուհին ստացել է «Էմմի» մրցանակ:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed