Ռիչարդ Կլայդերմանը դարձյալ Երևանում է

 

Ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանը դարձյալ հանդես կգա Երևանում, այս անգամ` Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ ծրագրով:

Համերգը տեղի կունենա  մարտի 18-ին՝ ժ. 19:00-ին` Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Համերգը նվիրված է կանանց միամսյակին:

Տեղեկացնենք, որ համերգի ընթացքում կհնչեն նաև դաշնակահարի հանրահայտ ու սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործությունները…

Հիշեցնենք, որ  Ռիչարդ Կլայդերմանը ծնվել է 1953 թվականին Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր: Կլայդերմանն իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը:

PauldeSennevile-ի գրած աշխարհահռչակ «Բալլադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում: Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդիներ և ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար՝ յուրօրինակ ոճով՝ միավորելով դասական և փոփ երաժշտությունը:

Հանրաճանաչ դաշնակահարը գրանցվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed