Ռիո դե Ժանեյրոն՝ հայ ճարտարապետի ձեռքով

Միհրան Լատիֆյանը, համարվում է Ռիո դե Ժանեյրոյի ժամանակակից տեսքի  գլխավոր ճարտարապետներից մեկը և հեղինակը: Միհրան Լատիֆյանը, ով առավել հայտնի է որպես Միհրան Լատիֆ, տեղափոխվել և բնակություն է հաստատել Բրազիլիայում 1878թ.-ին: Նա համարվում է Բրազիլիա ոտք դրած առաջին հայերից մեկը:

Լատիֆյանը ծնվել է 1856-ի մայիսի 20-ին Պոլսում, հայ ճարտարապետների ընտանիքում: Կրթությունը ստացել է Բելգիայի Կանտի համալսարանում: Այնուհետև տեղափոխվելով Բրազիլիա, գտնում է իր կյանքի միակ ու անբաժանելի սերը՝ Կինկասա Մոնտեյռու դի Բառոկային, որի հետ ամուսնանալով, ապրում է մինչև խոր ծերություն:

1897-ի հոկտեմբերին Բրազիլիայի կառավարությունը որոշում է կայացնում Ռիոն մի ընդհանուր համալիրի մեջ ներառելու մասին: Հայտարարվում է մրցույթ՝ «Ռիոն, որպես մի ամբողջական, անբաժան քաղաք» լավագույն նախագիծ անվանակարգով: Հաղթում է Միհրան Լատիֆի նախագիծը և նա սկսում է ղեկավարել աշխատանքները:

Ըստ Լատիֆի ծրագրի ապագա Ռիոն իրենից ներկայացնում էր մի տարածք, որը շրջապատված էր օղակաձև, այլընտրանքային մայրուղիներով, որոնք պետք է թեթևացնեին քաղաքի ավտոճանապարհները: Բլուրների վրա գտնվող տարածքները միմյանց էին միանում զարդանախշ կամուրջներով և բազմաստիճան էստակադաներով՝ միացված ստորգետնյա թունելներին և գետնանցումներին:

Ընդամենը 16 ամսում Լատիֆը ստեղծեց հանրահայտ Պեյր Մարրի 70 մետր լայնություն ունեցող պողոտան: Դա հանդիսացավ ժամանակակից քաղաքաշինության դասական հիմքը՝ իր բոլոր առանձնահատկություններով, այդ թվում նաև ազգային:
Մատուցած ծառայությունների համար, Ճարտարապետը ստացավ «Ռոզա» ասպետի պատվավոր կոչումը:

Միհրան Լատիֆը մահացել է  1929 թվականին՝ 73 տարեկան հասակում, իր ծննդյան օրը՝ մայիսի 20-ին:

 

Աղբյուրը՝  blog.168.am

Հղումը՝ barev.today-ին

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed