Ռիմինում տեղի ունեցավ Արցախին նվիրված վավերագրական ֆիլմի շնորհանդեսը

artsakhpress.am-ը գրում է՝
Միջոցառումը կազմակերպել էր «Խաղաղության եւ ազատության միջազգային կենտրոնը»՝ Ռիմինիի 37-րդ հանդիպման շրջանակներում:
Ցուցադրությունից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը, ֆիլմի հեղինակ Ջիան Միկալեսինը եւ «Խաղաղության եւ ազատության միջազգային կենտրոնի» տնօրեն Ռոբերտո Ֆոնտոլանը:
Դեսպան Բաղդասարյանն իր ելույթում շնորհակալություն հայտնեց ֆիլմի հեղինակին` Արցախի, ինչպես նաեւ հակամարտության գոտում Ադրբեջանի կողմից սանձազերծված ապրիլյան ագրեսիայի մասին ճշմարտությունը ներկայացնելու, ինչպես նաեւ միջոցառման կազմակերպիչներին՝ դեսպանության հետ սերտ համագործակցելու եւ ֆիլմի շնորհանդեսը կազմակերպելու համար: ՀՀ դեսպանը հակիրճ ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի պատմությունն ու էությունը: Դեսպանն Բաղդասարյանն ընդգծեց, որ Ջիան Միկալեսինի ֆիլմը ոչ միայն ներկայացնում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարի պատմությունը, այլեւ կոչ է անում անտարբեր չլինել մարդկանց ու ժողովուրդների հանդեպ իրականացվող խտրականության ու բռնության հանդեպ:
- Previous Սեպտեմբերից Ստեփանակերտում կգործի Մնջախաղի ստուդիա
- Next Հանդիսատեսի դատնի կհանձնվի Ագաթա Քրիստիի 7 վեպի էկրանավորումը