Ռիհանան 100 մլն սինգլ է վաճառել ԱՄՆ-ում

«Գրեմմիի» մրցանակակիր երգչուհի Ռիհանայի երգերի ընդհանուր քանակը հասել է 100 միլիոն օրինակի: Այդ մասին ասված է Ձայնագրման ոլորտի ամերիկյան ասոցիացիայի կայքում, հաղորդում է gazeta.ru-ն։

27-ամյա երգչուհին գլխավորել է թողարկված երգերի համար ամենաշատ մրցանակներն ունեցող կատարողների ցանկը: Երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Թեյլոր Սվիֆթը և Քեթի Փերին։

Նշվում է, որ վարկանշային ցանկում հաշվի է առնվում ԱՄՆ-ում վաճառված երգի օրինակների քանակը: Ռիհանան 10-ամյա կարիերայի ընթացքում 37 երգ է թողարկել, ասված է հաղորդագրությունում:

«Սա պատմական ձեռքբերում է և վկայում է արտակարգ կարիերայի մասին»,- հայտարարել է ասոցիացիայի նախագահ Քերի Շերմանը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռիհանան 100 մլն սինգլ է վաճառել ԱՄՆ-ում”

Leave a Reply

Your email address will not be published.