Ռիխարդ Վագների հարսանեկան մարշի նոտաները վաճառքի են հանվել 3.6 մլն դոլարով

Գերմանացի կոմպոզիտոր Ռիխարդ Վագների  «Լոենգրին» օպերայից հարսանեկան մարշի ձեռագիր նոտաները վաճառքի են հանվել momentsintime.com կայքում:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն՝ վաճառողը հստակ գին է սահմանել` 3.6 մլն դոլար: «Լոենգրին» օպերայի երաժշտությունը Բագները գրել է 1845-1848 թթ.: Ձեռագիրը պարունակում է տեքստի բնօրինակը` գերմաներենով:

Առաջին անգամ «Լոենգրին» օպերան բեմադրվել է Վեյմարում (Գերմանիա) 1850-ին: Ինքը՝ Վագները, թատրոնում իր ստեղծագործությունը լսել է 11 տարի անց, քանի որ պրեմիերայի ժամանակ բնակվելիս է եղել Շվեյցարիայում:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռիխարդ Վագների հարսանեկան մարշի նոտաները վաճառքի են հանվել 3.6 մլն դոլարով”

Leave a Reply

Your email address will not be published.