Ռիգայի կենտրոնում մի ոչ ադեկվատ տղամարդ արյուն է հեղել Դալիի ու Պիկասոյի ստեղծագործությունների վրա

Մի անհայտ տղամարդ վնասել է իսպանացի նկարիչներ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի ստեղծագործությունների ցուցահանդեսի ցուցանմուշները: Ցուցահանդեսը անցնում է Ռիգայում ՝ Նկարիչների լատվիական միությունում, հայտնում է «ՏԱՍՍ»-ը ՝ վկայակոչելով Delfi-ն:

Տղամարդն ունեցել է ոչ համարժեք վարքագիծ, նա կոտրել է քանդակը, պատուհանները ու վնասել ցուցանմուշները: Դահլիճում երեւում են արյան հետքեր, քանի որ խուլիգանը վանսվածք էր ստացել: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են նրան, հիմա ճշտվում է նրա գործողություններից ստացված վնասի չափը:

Իսպանացի մեծանուն նկարիչներ Պաբլո Պիկասոյի ու Սալվադոր Դալիի ստեղծագործությունների ցուցահանդեսը շարունակվելու է մինչեւ սեպտեմբրի 27-ը: Առաջին անգամ են Ռիգայում ցուցադրվում Պիկասոյի կավից պատրաստված 30 գործերը ու Սալվադոր Դալիի կերամիկայի ամբողջ հավաքածուն: Ընդհանուր առմամբ ցուցահանդեսում ներկայացված է այդ նկարիչների ավելի քան 200 ստեղծագործություն:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռիգայի կենտրոնում մի ոչ ադեկվատ տղամարդ արյուն է հեղել Դալիի ու Պիկասոյի ստեղծագործությունների վրա”

Leave a Reply

Your email address will not be published.