Ռեժիսոր Վուդի Ալենի նկարահանած նոր սերիալի պրեմիերան կկայանա սեպտեմբերին

tert.am-ը գրում է ՝

Հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Վուդի Ալենի նկարահանած նոր սերիալի պրեմիերան կկայանա սեպտեմբերին, հայտնում է gazeta.ru-ն՝ մանրամասնելով, որ տվյալ նախագծում նկարահանվել է սկանդալային երգչուհի Մայլի Սայրուսը:

Հայտնի է, որ կես ժամ տևողությամբ 6 սերիաներից բաղկացած սերիալը կոչվում է «Ճգնաժամ՝ 6 տեսարաններում»: Նախագծի իրականացմամբ զբաղվում է ընկերությունը:

Սերիալում գործողությունները ծավալվում են անցած դարի 60-ական թվականներին: Ըստ սյուժեի՝ միջին խավը ներկայացնող ընտանիքի տանը հյուրընկալված մարդը տակնուվրա է անում նրանց կյանքը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Սայրուսից զատ սերիալում նկարահանվել է նաև Ալենը, ով առաջին անգամ է սերիալ նկարահանել:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed