Ռեժիսոր Մորգան Նևիլն ավարտել է Rolling Stones-ի կիթառահար Կիթ Ռիչարդսի մասին ֆիլմի աշխատանքները

Ամերիկացի ռեժիսոր Մորգան Նևիլն ավարտել է աշխարհահռչակ կիթառահար և Rolling Stones ռոք խմբի հիմնադիրներից Կիթ Ռիչարդսի մասին վավերագրական ֆիլմի աշխատանքները:

«Կիթ Ռիչարդս. ազդեցության տակ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա սեպտեմբերին Netflix ցանցում, գրում է ТАСС-ը:

Այս աշխատանքը Նևիլի առաջին ֆիլմը չէ, որը ներառում է բրիտանական լեգենդար Rolling Stones խմբին վերաբերող նյութեր: 2014 թվականին նա «Օսկար» է ստացել «Փառքից երկու քայլ հեռու» վավերագրական ֆիլմի համար, որտեղ խումբը նույնպես հիշատակվում է:

Ռեժիսորը վավերագրական ֆիլմեր է նկարահանել այնպիսի կատարողների մասին, ինչպիսիք են Ռեյ Չարլզը և Ջոնի Քեշը:

«Մորգան Նևիլը վարպետ է, ով եզակի հնարավորություն է ընձեռում տեսնելու Կիթ Ռիչարդսին որպես երաժիշտ, ով մեծ ազդեցություն է թողել ժամանակակից երաժշտության վրա: Մենք չենք կասկածում, որ մեր հանդիսատեսը կգնահատի այդ աշխատանքը»,- ասել է Netflix-ի ներկայացուցիչ Լիզա Նիշիմուրան:

Ռեժիսորը խոստովանել է, որ զարմացած է երաժշտի անհատականության բազմակողմանիությամբ: «Նա լի է հումորով, գիտելիքներով և իմաստությամբ: Մենք փորձել ենք ցույց տալ իրական Ռիչարդսին»,- ասել է ռեժիսորը:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռեժիսոր Մորգան Նևիլն ավարտել է Rolling Stones-ի կիթառահար Կիթ Ռիչարդսի մասին ֆիլմի աշխատանքները”

Leave a Reply

Your email address will not be published.