Ռաֆայելի կտավները կտեղափոխվեն

168.am-ը գրում է՝

Այն ստեղծագործությունների արժեքը, որոնք Ռաֆայելի ցուցահանդեսի համար Իտալիայից կբերվեն Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարան, կազմում է շուրջ 500 միլիարդ եվրո: Այս մասին հայտնել է Մոսկվայում Իտալիայի դեսպան Չեզարե Ռագալյինին: «Գործերի անգին լինելու մասին ինչ-որ պատկերացում կարող է տալ գրեթե 500 միլիարդ եվրո գումարը. սա Է այն նկարների արժեքը, որոնք կբերվեն Մոսկվա»,- ասել է դեսպանը:

Ռագալյինին ճշտել է, որ Պոշկինի անվան թանգարան կբերվեն ութ գեղանկարչական նկարներ եւ երեք գծանկարներ Իտալիայի տարբեր պատկերասրահներից եւ թանգարաններից, այդ թվում Ուֆիցիի պատկերասրահից եւ Բոլոնիայի Ազգային պատկերասրահից:

«Գլխավոր գործերից մեկը կդառնա նկարչի ինքնանկարը՝ աշխարհում Ռաֆայելի յուրօրինակ այցետոմսը»,- ընդգծել է դեսպանը:

Նրա խոսքով՝ այդ ցուցահանդեսը, որը կբացվի սեպտեմբերի 12-ին, կդառնա ամենանշանակալից մշակութային միջոցառումներից մեկը, որն Իտալիայի դեսպանությունը երբեւէ անցկացրել է Մոսկվայում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed