Ռախմանինովի ընտանիքը չի պատրաստվում կոմպոզիտորին Ռուսաստանում վերահուղարկավորել

Նյու Յորքում հուղարկավորված ռուս հանրահայտ կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի ընտանիքը չի պատրաստվում խախտել նրա վերջին կամքը և տեղափոխել նրա մասունքները Ռուսաստան, գրում է Интерфакс-ը։

Կոմպոզիտորի ժառանգ Սյուզան Սոֆիա Ռախմանինովա Վոլկոնսկայա Ուոնամեյքերը, մեկնաբանելով ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկու հայտարարությունը, նշել է, որ իր կտակում Ռախմանինովը ցանկացել է, որ իրեն հուղարկավորեն Նյու Յորքում՝ կնոջ և դստեր կողքին։

«Մենք չենք պատրաստվում նրա կամքին հակառակ գնալ, այդ պատճառով էլ նրա մասունքները կմնան այնտեղ, որտեղ հուղարկավորվել են»,- հայտարարել է կոմպոզիտորի ժառանգը։

Օգոստոսի 15-ին մշակույթի նախարար Մեդինսկին նշել էր, որ Ռախմանինովի մասունքները Ռուսաստան վերադարձնելը «մեծ գործ կլիներ»։ Նախարարի խոսքով՝ նրա գերեզմանը Նյու Յորքում անբարվոք վիճակում է, և նախարարությունը պատրաստ է օգնել Նովգորոդի մարզին՝ Ռախմանինովների ընտանեկան կալվածքը վերականգնելու գործում։

Ռախմանինովը 1917թ. հեղափոխությունից հետո լքել է Ռուսաստանը։ Ապրել է Շվեյցարիայում և Նյու Յորքում։ Նա մահացել է 1943-ին, 70 տարեկանում, Կալիֆորնիայում։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ռախմանինովի ընտանիքը չի պատրաստվում կոմպոզիտորին Ռուսաստանում վերահուղարկավորել”

Leave a Reply

Your email address will not be published.