Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել նկարահանման 4 օրվա համար

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել Mother’s Day ֆիլմում 2-րդ պլանի դերակատարման համար։

Հետաքրքրական է այն փաստը, որ դերասանուհին 3 միլիոնը ստացել է նկարահանման 4 օրվա համար։

Ինչպես նշում է gazeta.ru-ն, փաստացի, Ռոբերթսը յուրաքանչյուր օրվա համար ստացել է 750.000 դոլար։

Աղբյուրը նկատում է, որ Ռոբերթսը շարունակում է մնալ Հոլիվուդի ամենապահանջված ու բարձր վարձատրվող դերասանուհիներից։ Փառքի գագաթնակետին գտնվելու ժամանակ նա 20 մլն դոլար է ստացել «Էրին Բրոկովիչ» ֆիլմում գլխավոր դերակատարման համար։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջուլիա Ռոբերթսը 3 մլն դոլար է ստացել նկարահանման 4 օրվա համար”

Leave a Reply

Your email address will not be published.