Ջուլիա Ռոբերթսը ոտաբոբիկ է հայտնվել Կաննի կինոփառատոնի կարմիր գորգին

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Ջուլիա Ռոբերթսը Կաննի կինոփառատոնի շրջանակում «Գումարային հրեշ» (Money Monster) ֆիլմի պրեմիերային ներկայացել է առանց կոշիկների` ոտաբոբիկ:
Ինչպես նշում է The New York Daily News-ը, այսպիսով՝ գեղեցկուհին իր բողոքն է հայտնել ընդդեմ բարձրակրունկ կոշիկներով ներկայանալու պարտադիր պայմանի:
Աղբյուրը հիշեցնում է, որ նախորդ տարի Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները թույլ չէին տվել հրավիրված մի խումբ կանանց անցնել կարմիր գորգով` բարձրակրունկներ չկրելու պատճառով:
- Previous The Stone Roses-ը թողարկել է 21 տարվա ընթացքում առաջին երգը
- Next Սանկտ Պետեբուրգում դիրիժոր Սվյատոսլավ Լյուտերին գտել են կախված