Ջորջ Մայքլին դեռևս չեն հուղարկավորել

Ջորջ Մայքլի ընտանիքի անդամները դեռևս չեն հուղարկավորել դեկտեմբերի 25-ին մահացած աստղին, քանի որ նրա դին դեռևս չի հանվել դիահերձարանից:

The Daily Mail-ի հաղորդմամբ` մասնագետները սպասում են թունագիտական փորձաքննության արդյունքներին՝ պարզելու համար, թե արդյոք 53-ամյա աստղի մահվան պատճառ կարող էր լինել թմրանյութերի չարաշահումը:
Պարբերականը հիշեցնում է, որ Մայքլի մահից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին առ այն, որ կյանքի վերջին ամիսներին երգիչը թմրանյութային և ալկոհոլային կախվածություն է ունեցել:
Հիշեցնենք, որ  Մայքլը կյանքից հեռացել է Սուրբ Ծննդի առավոտյան՝ Օքսֆորդշիրի իր առանձնատանը:

Աղբյուրը` tert.am

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed