Ջոն Տոլկինի՝ նախկինում անհայտ գիրքը կհրատարակվի 100 տարվա մեջ առաջին անգամ

Մեծ Բրիտանիայում օգոստոսի 27-ին առաջին անգամ կհրատարակվի Ջոն Տոլկինի նախկինում անհայտ գիրքը։ «Կուլերվոյի պատմությունը» ձեռագրի վրա հեղինակն աշխատել է 1914-ին, երբ դեռևս ուսանել է Օքսֆորդի համալսարանում, գրում է Корреспондент-ը։

Ստեղծագործությունում, որն անավարտ է մնացել, խոսվում է մի որբի ողբերգական պատմության մասին, ով բախվել է գերբնական ուժերի հետ։ Աշխատանքը ոգեշնչված է եղել կարելո-ֆիննական «Կալևալա» էպոսից։ Անձամբ Տոլկինն անվանել է այն «սեփական լեգենդը գրելու փորձ»։

«Մատանիների տիրակալը» վեպի հեղինակի նոր գրքում կլինեն մեկնաբանություններ և լրացուցիչ շարադրություն։ ԱՄՆ-ի խանութներում գիրքը կհայտնվի հոկտեմբերի 27-ին։

Տարածել`
Share

You may also like...