Ջոն Լենոնի ամառանոցը դրվել է աճուրդի

tert.am-ը գրում է՝

Վեց սենյականոց ամառանոցը, որը Ջոն Լենոնը գնել էր 20 000 ֆունտ ստերլինգով 1960-ականներին The Beatles խմբի հանրաճանաչման ծաղկուն շրջանում, վաճառքի է հանվել 10.5 մլն դոլարով:

Ինչպես հայտնում է Euromag-ը` Սուրեյ կոմսությունում գտնվող Կենվուդ կալվածք է տեղափոխվել  1964-ին, երբ լիվերպուլյան քառյակը համարվում է լավագույնը մոլորակի վրա: Իր նոր տանը Լենոնը գրել է Ticket to Ride և I am the Walrus երգերը:

Կալվածքը կառուցվել է 1913-ին: Լենոնն այստեղ բնակվել է իր առաջին կնոջ Սինտիայի և իրենց որդու` Ջուլիանի հետ: Սակայն 1968-ին ամուսնալուծվելուց հետո երգիչը որոշել էր վաճառել կալվածքը, որի համար 40 000 ֆունտ ստերլինգ էր պահանջում:

Տունն արդեն մի անգամ վաճառքի հանվել է 16.2 մլն եվրոյով, սակայն այդ գումարով գնորդ գտնել չի հաջողվել:

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed