Ջոնի Դեփի կինը ամուսնալուծության դիմում է ներկայացրել. The Daily Telegraph

Johnny Depp and Amber Heard pose for photographers as they arrive for the European premiere of 'The Rum Diary', London, November 3, 2011. REUTERS/Paul Hackett (BRITAIN - Tags: ENTERTAINMENT PROFILE SOCIETY) - RTR2TKVR

Հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփն ու նրա կինը՝ դերասանուհի Էմբեր Հերդը հայտնվել են դատական վարույթում: Հանրահայտ դերասանի կինը դատարան է ներկայացրել ամուսնալուծության վերաբերյալ դիմում:

տեղեկության աղբյուրը The Daily Telegraph թերթը  հղում անելով դատական փաստաթղթերի տեղեկությանը գրում է, որ վերջինս ամսական 10.000 դոլար է վաստակում, բայց ծախսում է մի քանի անագամ ավելի շատ:

 Ըստ վերոհիշյալ  փաստաթղթերի` Հերդը պահանջում է ամսական 50.000 դոլար ալիմենտ վճարել: Անձամբ դերասանուհու եկամուտները կազմում են ամսական միջինը 10.000 դոլար։

Միևնույն ժամանակ, նրա «հիմնական ծախսերի» համար ամսական պահանջվում է մոտ 44.000 դոլար, որոնցից 10.000-ը հատկացվում է տան վարձակալությանը, ևս 10.000` զվարճանքների, նվերների և հանգստի համար, 2.000` հագուստի, ևս 2.000` սննդի: Իր փաստաբանին դերասանուհին վճարում է ժամը 550 դոլար:

Իսկ ահա The New York Post պարբերականը հիմք ընդունելով փաստաբաններին որոկավորումները գրել է, որ Էմբեր Հերդն ունեցվածքի բաժանման ժամանակ կարող է առնվազն 20 մլն դոլարի ակնկալիք ունենալ: Հատկապես, որ Է. Հերդն ու Ջ. Դեփն ամուսնական պայմանագիր չեն կնքել, այդ պատճառով էլ, համաձայն Կալիֆորնիա նահանգի օրենքի, երիտասարդ դերասանուհուն երաշխավորված է այն կարողության գրեթե կեսը, որը զույգը կուտակել է միասին ամուսնության 15 ամիսների ընթացքում:

Տարածել`
Share

You may also like...