Ջոնի Դեփը ցանկանում է հնարավորինս շուտ ամուսնալուծվել կնոջից

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջոնի Դեփը դեռևս անձամբ չի մեկնաբանել իր ու կնոջ` դերասանուհի Ամբեր Հերդի բաժանության լուրը:
Սակայն, ինչպես նշում է The Daily Mail-ը, 52-ամյա դերասանն իր անձնական ներկայացուցչի միջոցով US Weekly Magazine-ին հայտնել է, որ «ցանկանում է հնարավորինս շուտ ամուսնալուծվել Հերդից և որ այս ամենը շատ շուտ ավարտվի»։

Զույգին մոտ աղբյուրների վկայությամբ՝ Դեփի մայրն ու առաջին ամուսնությունից 2 երեխաներն ուղղակի ատում էին Հերդին` կարծելով, որ երիտասարդ շիկահերը շատ վատ ազդեցություն է ունենում աստղի վրա:

Աղբյուրը հիշեցնում է, որ դերասանուհին ամուսնալուծության վերաբերյալ դիմումը ներկայացրել էր երկուշաբթի` ամուսնու մոր մահից 3 օր անց: Հայտնի է, որ նրանք ամուսնացել էին 2015թ. փետրվարին:

Տարածել`
Share

You may also like...