Ջոդի Ֆոսթերն անվանական աստղ է ստացել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Հոլիվուդյան դերասանուհի և ռեժիսոր Ջոդի Ֆոսթերն անվանական աստղի է արժանացել Լոս Անջելեսի «Փառքի ծառուղում», գրում է РИА Новости-ն:
Ֆոսթերի անվանական աստղը դարձել է 2.580-րդը կինոգործիչների և երաժշտության բնագավառի ներկայացուցիչների անունների շարքում, ովքեր ներդրում են ունեցել զվարճանքների և արվեստի ոլորտում:
«Իմ երեխաներն ինձ հարցնում էին` ինչո՞ւ ես մինչև հիմա աստղ չունեմ, և ես միշտ ասում էի, որ ցանկանում եմ այն ստանալ ռեժիսուրայի համար»,- պատմել է դերասանուհին:
Արարողության կազմակերպիչները հայտնել են, որ երկար են սպասել, երբ դերասանուհին ժամանակ կգտնի անվանական աստղը ստանալու համար:
Աստղը ստանալիս Ֆոսթերը նշել է, որ այն նվիրում է իր մայրիկին և բոլոր այն կանանց, ովքեր ազդեցություն են ունեցել իր կյանքում:
- Previous Օփրա Ուինֆրին կինոաշխարհ է վերադառնում
- Next Սերժ Թանկյանի նոր երգը՝ «Արցախ»-ը, նվիրված է հայ զինվորներին