Ջոան Ռոուլինգը հրապարակել է արդեն չափահաս Harry Potter-ի նոր պատմությունը

«Harry Potter»-ի հեղինակ Ջոան Ռոուլինգը հրաշագործի նոր պատմությունը հրապարակել է Pottermore կայքում: 1500 բառից բաղկացած տեքստը գրված է գրքի հերոսներից մեկի՝ լրագրող Ռիտա Սկիթերի անունից: Այս մասին հաղորդում է Лента.ru-ն՝ հղում կատարելով The Guardian-ին:
Ռեպորտաժում նկարագրվում է գլխավոր հերոսների՝ Հարիի, Ռոնայի և Հերմիոնայի միավորումը 2014 թվականի Quidditch-ի աշխարհի գավաթի համար: Նրանք երեքն էլ ներգրավված են այդ խաղերի մեջ, ընդ որում Փոթերն այդ պատմության մեջ 34 տարեկան է:
«Հարիի մոտ արդեն սպիտակ մազեր են նկատվում և նա շարունակում է կրել իր կլոր ակնոցները, որոնք ավելի հարմար են տասներկուամյա պատանուն»,- գրում է Ռիտա Սկիթերը:
Աղբյուրի տեղեկացմամբ հեղինակը ընթերցողներին լրագրողական ոճով գրված ևս մի ռեպորտաժ կներկայացնի հուլիսի 11-ին, որտեղ կպատմի Quidditch-ի աշխարհի գավաթում Բրազիլիայի և Բուլղարիայի միջև տարվող եզրափակիչ խաղի մասին: Այս անգամ պատմությունը կներկայացվի Ջինի Փոթերի անունից, ով սյուժեի համաձայն՝ Հարիի կինն է:

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջոան Ռոուլինգը հրապարակել է արդեն չափահաս Harry Potter-ի նոր պատմությունը”

Leave a Reply

Your email address will not be published.