Ջոան Ռոուլինգը Հարի Փոթերի մասին նոր պատմությունների շարք կթողարկի

ոան Ռոուլինգը մտադիր է Հարի Փոթերի աշխարհի մասին նոր պատմությունների շարք թողարկել: Հայտնի է, որ բրիտանացի գրողը որոշել է այն անվանել «Կախարդանքը Հյուսիսային Ամերիկայում»: Այդ պատմությունները տարբեր լեզուներով կհրատարակվեն մարտի 8-ից 11-ը pottermore.com կայքում:

Հիշեցնենք, որ հրաշագործ Հարի Փոթերի մասին պատմությունները թողարկվել են 1998-2007թթ. ու թարգմանվել են 77 լեզուներով: Վեպերը հրատարակվել են 450 մլն նմուշ ընդհանուր տպաքանակով:

Ի դեպ, ինչպես հայտնի է դարձել, Նյու Յորքում աճուրդում ցուցադրված է աթոռ, որի վրա նստած Ջոան Ռոուլինգը գրել է իր առաջին երկու վեպերը: Հենց այդ վեպերն էին սկիզբ դրել Հարի Փոթերի մասին գրքերի շարքին: Հայտնի է, որ աճուրդը, որի ընթացքում այդ աթոռը կվաճառվի, կազմակերպել է Heritage Auctions աճուրդային տունը, ու լոտի մեկնարկային գինը 45 հազար դոլար է , հայտնում է Informing-ը:

Նշենք, որ կաղնու աթոռի վրա գրողը մի քանի գրություն է թողել կանաչ, վարդագույն ու ոսկեգույն ներկով: Ի դեպ, դրանցից մեկում գրված էր «Գուցե ես այնքան էլ գեղեցիկ չեմ, բայց ինձ միայն իմ արտաքինով մի դատեք »: Իսկ երկրորդ արտահայտությունը բրիտանուհին իր անունից է գրել «Ես գրել եմ Հարի Փոթերի մասին՝ այս աթոռին նստած»

Պարզվել է, որ ժամանակին այդ եւ եւս երեք աթոռ ապագա գրողին պետությունն էր նվիրել: Ջոանի կահույքը Էդինբուրգի նրա բնակարանում էր պահվում , որը նույնպես նա պետությունից էր ստացել՝ անհատույց գործածման համար: Ժամանակին Ջոանը մենակ էր դաստիարակում իր աղջկան ու փողի կարիք ուներ:

Իսկ 2002 թ. աթոռը վաճառել էին բարեգործական աճուրդում: Նշենք, որ լոտին կցված էր նամակ աթոռի տիրուհուց, որտեղ նշված էր, որ այն իրոք իրեն էր պատկանում:

Տարածել`
Share

You may also like...