Ջիվան Գասպարյանն օգոստոսի 14-ին համերգ կտա Մոսկվայում

Աշխարհահռչակ դուդուկահար Ջիվան Գասպարյանն օգոստոսի 14-ին համերգ կունենա Մոսկվայում՝ Ժողովրդական տնտեսության նվաճումների ցուցահանդեսի (ВДНХ) Կանաչ թատրոնում, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով միջոցառման մամուլի ծառայությանը։

Համերգը կանցկացվի բաց երկնքի տակ։

«Գասպարյանի երաժշտությունն արդեն չի կարելի անվանել պարզապես «Հայաստանի ժողովրդական երաժշտություն», նրա ներդրումը հայկական ժողովրդական երաժշտության տարածման գործում դժվար թե գերազանցի մեկ ուրիշը, այդ պատճառով էլ նրա բազմաթիվ տիտղոսներին կարելի է ավելացնել ևս մեկը՝ «իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապան»»,- նշել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը։

Համերգի շրջանակում նոր ծրագրով ելույթ կունենա նաև Two Siberians դուետը, ինչպես նաև՝ «Վոլգա» նախագիծը։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջիվան Գասպարյանն օգոստոսի 14-ին համերգ կտա Մոսկվայում”

Leave a Reply

Your email address will not be published.