Ջիվան Գասպարյանը Մոսկվայում բացօթյա համերգ կտա

Հայաստանցի լեգենդար երաժիշտ Ջիվան Գասպարյանը Ժողտնտեսության նվաճումների ցուցահանդեսի Կանաչ դահլիճում միակ համերգով հանդես կգա։ Գասպարյանը, որը դուդուկի  համաշխարհային ճանաչում վայելող վարպետ է, նոր ձեւաչափով կներկայանա․ համերգը տեղի կունենա բաց երկնքի տակ։

«Այն, ինչ Գասպարյանը նվագում է դուդուկով, այլեւս չի կարելի ուղղակի   «Հայկական ժողովրդական երաժշտություն» կոչել, հազիվ թե գտնվի ուրիշ մեկը, որը հայ ժողովրդական երաժշտության տարածման գործում համանման ներդրում ունեցած լինի, դրա համար է գուցե, որ նրա բազմաթիվ տիտղոսներին հաճախ ավելացնում են  — «իր ժողովրդի երաժշտական ժառանգության պահապան» ձեւակերպումը, — ՌԻԱ Նովոստիին պատմել է նախագծի պրոդյուսեր Ալեքսեյ Կոզակը։

Բացի այդ, համերգի շրջանակում նոր ծրագրով հանդես կգա  Two Siberians դուետը (ջութակահար Արտյոմ Յակուշենկո եւ կիթառահար Յուրի Մատվեեւ), որը միախառնում է արթ-ռոքը, քանթրին, բլյուզը։ Մյուս հրավիրված կոլեկտիվը կլինի էթնո-էլեկտրոնային «Վոլգա» նախագիծը։

Գասպարյանը մանուկ հասակից է դուդուկ նվագում, 1948-ին ժողովրդական երգի-պարի նվագախմբի անդամ է դարձել, կանոնավոր կերպով Հայաստանը ներկայացրել է միջազգային հեղինակավոր ստուգատեսներում։  Նա այնպիսի երաժիշտների հետ է աշխատել, ինչպիսին է Փիթեր Գեբրիելը, Հանս Ցիմերը, Բրայըն Մեյը, Բորիս Գրեբենշչիկովը։  2000 թվին հայ երաժիշտը «Գլադիատորը» բլոկբաստերի երաժշտության հեղինակն է դարձել, ինչի համար «Ոսկե գլոբուս» է ստացել, ինչպես նաեւ դուդուկի երաժշտություն է գրել «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմի համար։

Երաժիշտը չորս անգամ արժանացել է ՅՈՒՆԵՍԿՈ-ի շքանշանի եւ Wоmex (World Music Expo) մրցանակների «Երաժշտության ոլորտում ավանդի համար»։

Տարածել`
Share

You may also like...

0 thoughts on “Ջիվան Գասպարյանը Մոսկվայում բացօթյա համերգ կտա”

Leave a Reply

Your email address will not be published.