Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը կներկայանա «Օսկար»-ին

artsakhpress.am

Ինչպես «Արցախպրես»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը բոլոր երեք ֆիլմերն էլ արժանի են Հայաստանը ներկայացելուն, սակայն հարց է, թե նրանցից ո՞ր մեկը կարժանանա այդ պատվին:

Հիմնական մրցակցությունը լինելու է Արցախյան պատերազմի մասին պատմող «Վերջին բնակիչը» և 1988թ.-ի երկրաշարժի մասին պատմող «Երկրաշարժ» ֆիլմերի միջև:

Նշենք, որ «Վերջին բնակիչը», Ջիվան Ավետիսյանի` Արցախին նվիրված երկրորդ լիամետրաժ ֆիլմն է: Առաջին ֆիլմը՝ «Թևանիկ»-ն էր, որը նվաճել է բազմաթիվ միջազգային մրցանակներ` Չինաստանում, Իտալիայում, Ռումինիայում, Լեհաստանում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլ երկրներում: Այս տարի Ֆիլմը առաջադրվել է Գլենդելի Միջազգային և World Cinema Berlin-ի կինոարտադրողների միջազգային կինոփառատոններում: «Թևանիկ»-ը ցուցադրվել է նաև Կաննի միջազգային կինոփառատոնի կինոշուկայում, ինչպես նաև արժանացել է «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին:

Ծագումով Արցախցի Ջիվան Ավետիսյանը մեծացել է՝ ականատես լինելով իր ընտանիքի և համագյուղացիների դիմակայած դժվարություններին: Վերջին տաս տարիների ընթացքում, Ջիվանը նկարահանել է մի շարք վավերագրական և կարճամետրաժ ֆիլմեր` Արցախի մասին, նպատակ ունենալով` ճանաչելի դարձնել Արցախը և նրա հիմնախնդիրները` ողջ աշխարհում: Ջիվանի ֆիլմերը դարձան ավելի արդիական ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ ընդգծելով խաղաղության գաղափարը, որը ամենակարևորն էր ողջ հայության համար: Վերջին բնակիչը» իր մեջ հզոր հաղորդագրություն է պարունակում ազգային պատկանելիության և այն մասին, որ անգամ պատերազմը չի կարող վերջ դնել նվիրական արժեքներին: Ֆիլմի ստեղծման վրա աշխատել են անկախության սերնդի տաղանդավոր երիտասարդներ, ովքեր ևս մեկ անգամ ընդգծում են խաղաղության համազգային և համամարդկային արժեքը:

Նշենք, որ Հայաստանը 2002 թ. ներկայացրել է Վ. Չալդրանյանի «Լռության սիմֆոնիա» կինոնկարը, 2010-ին՝ Ռուբեն և Վահե Գևորգյանցների «Հրաշագործի աշունը» փաստավավերագրական ֆիլմը, 2013-ին՝ արցախյան պատերազմի մասին պատմող Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը, որոնք ընտրական փուլ չեն անցել:

«Օսկար» 89-րդ մրցանակաբաշխությունը կայանալու է 2017 թ. փետրվարի 26-ին

Տարածել`
Share

You may also like...