Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ»-ը ցուցադրվեց Կարլի համալսարանում

Պրահայում թղարկվող օրեր պարբերկանի փոխանցմամաբ՝ նոյեմբերի 1-ին  Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի Արևելաեվրոպական ակումբում ցուցադրվեց  կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» հայտնի ֆիլմը: Ինչպես արդեն հայ հանդիսատեսին հայտնի է ֆիլմը նվիրված է Արցախի պատերազմին։

Միջոցառման նախաբանը ծրագրի կազմակերպիչ Յան Կամենսկի կղմից լուսանկարներ տեսքով ֆիլմի մասին ընդհանուր տեղեկություններ հաղորդելն էր, որին հաջորդեց ֆիլմի դիտումը։

Ցուցադրությանը ներկա էին, ինչպես Կարլի համալսարանի ուսանողներ, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչներ, նաև՝ ադրբեջանցիներ։

Աղբյուրի փոխանցմամաբ ֆիլմի ավարտից հետո քաղաքագետ Օնդրեյ Դիտրիխը ներկայացրեց 2016 թվականի ապրիլին վերսկսված քառօրյա պատերազմի մասին իր տեսակետները, նշելով, որ Խորհրդային Միության փլուզման արդյունքում պատերազմի վերածված հակամարտությունը, որ 25 տարի շարունակ ոչ մի վերջնական լուծում չի ստանում, լիովին կախված է մեծ տերությունների ազդեցությունից, մասնավորապես Ռուսաստանի։

Քննարկումն անց է կացաել բաց և ազատ մթնոլորտում, ինչը հանդիպմանը ներկա ուսանողներին հնարավորություն տվեց ստանալու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

 

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed