Ջինա Լոլոբրիջիդան արժանացել է անվանական աստղի

kinopoisk.ru

Իտալացի աշխարհահռչակ դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան Հոլիվուդի փառքի ծառուղում 90 տարեկանում անվանական աստղի է արժանացել։

Նշենք, որ դերասանուհին ֆիլմերում սկսել է նկարահանվել 1946 թվականից՝ մեկ տարի անց դառնալով «Միսս Իտալիա»:
Նրչան  մեծ ճանաչում բերեցին  «Ֆանֆան-կակաչ»  և «Փարիզի աստվածամոր տաճարը» ֆիլմերը:

Джина Лоллобриджида

Джина Лоллобриджида

Джина Лоллобриджида

«Կինը յոթ տարով ավելի երիտասարդ է, քան պնդում են նրա ընկերուհիները և հինգ տարով ավելի մեծ է, քան նրան վերագրում են տղամարդիկ: 20 տարեկանում կինը սառն է, 30-ում՝ տաք, 40-ում՝ այրող: Հասունությունը ամենալավ ժամանակն է կնոջ համար:
Այն բազմաթիվ նշանավոր տղամարդկանցից, ովքեր ինձ սիրել են, ոչ մեկը, ես ընդգծում եմ՝ ոչ մեկն ինձ չի առաջարկել ամուսնանալ իր հետ, քանի որ տղամարդիկ կանանց մոտ գնահատում են ոչ թե գեղեցկությունը, այլ հնազանդությունն ու հարմարվողականությունը: Իսկ ես նրանց դա առաջարկել չէի կարող: Կանայք ավելի հեշտ են խոստովանում իրենց սխալները: Այդ պատճառով էլ տպավորություն է ստեղծվում, թե իբր նրանք տղամարդկանցից ավելի հաճախ են սխալվում: Սակայն ամեն կարգի բարեմասնություններով օժտված լինելը դեռ բոլորը չէ: Հաճույք ստանալ դրանք ունենալուց՝ ահա թե ինչն է իրական երջանկությունը: Եթե դուք չեք կարող հասկանալ, թե ինչու են երիտասարդ տղամարդիկ ցանկանում լինել իմ կողքին, ուրեմն դուք ոչինչ չեք հասկանում սիրուց»,-
գրում է hovikcharkhchyan բլոգը:

Աղբյուրը` menq.org

Տարածել`
Share

You may also like...

Sorry - Comments are closed