Ջիմ Քերին հայտնել է «Դիմակը» ֆիլմի շարունակության մեջ իր նկարահանվելու պայմանը

Հոլիվուդյան աստղ Ջիմ Քերին խոստովանել է, որ հետաքրքրված է հայտնի «Դիմակը» ֆիլմի սիքվելում նկարահանվելու գաղափարով, սակայն մի պայման ունի. ֆիլմը պետք է նկարահանի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր: Ջիմ Քերին այս մասին ասել է comicbook.com-ի հետ զրույցում:
«Ինչ վերաբերում է «Դիմակը» ֆիլմին, ապա ամեն ինչ կախված է նրանից, թե ով է լինելու ռեժիսորը: Չեմ ցանկանում սիքվելում նկարահանվել պարզապես նկարահանվելու համար: Ես դա կանեմ միայն այն դեպքում, եթե լինի որևէ խենթ տեսլականով ռեժիսոր»,-ասել է հոլիվուդյան կատակերգությունների դերասանը:
- Previous «Օսկարի» ներկայացված ֆիլմում խոսում են հայերեն (տեսանյութ)
- Next Այն, ինչ ես անում եմ, ոչ մեկին պետք չէ․ «Արխիվ»-ում Լևոն Աթոյանցն է (տեսանյութ)